Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրներին շնորհավորել է Հաղթանակի տոնի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Կրեմլի ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարներին ու քաղաքացիներին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ «այդ օրը հպարտության ու երախտագիտության հատուկ զգացումով ենք հարգում մեր հայրերի ու պապերի սխրանքը, որոնք կողք կողքի արիաբար մարտնչել են թշնամու դեմ և անձնվիրաբար աշխատել թիկունքում»:

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում