Վթար Շիրակի մարզում. մեքենան ընկել է ձորը և բռնկվել

Ապրիլի 9-ին` ժամը 23:12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առափի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը և բռնկվել․ տուժածներ չկա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հանքավան-Առափի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը (մոտ 30-35 մ) և բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Խ․ Ս․-ն (ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:36-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է ավտոմեքենան:

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ