Վթար Աշտարակ-Ապարան ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 09։09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են  Mercedes-Benz, Mitsubishi և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից