Վթար Աշտարակ-Ապարան ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 09։09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են  Mercedes-Benz, Mitsubishi և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ

Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ

Քոլեջից՝ անմիջապես բուհ․ ինչ հնարավորություններ ունեն քոլեջի շրջանավարտները