Վերջին ամիսներին սահմանին ունեցել ենք 2 զոհ. Փաշինյանը հրավիրում է ՀԱՊԿ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ հայկական կողմը վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ է ունեցել:

Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում:

«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին եւ մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին հակառակորդի արձակած կրակահերթից զոհվել է պայմանագրային զինծառայող 32-ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը:

Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում