Արմավիր-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ է դարձել երեք մարդ, այդ թվում ոստիկանության աշխատակիցներ

2021 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս, կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցներ են, տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Related posts

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. ՆԳՆ

Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները․ մանրամասներ՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից

Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է