Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Կա 2 ձերբակալված անձ»,- հաստատեցին ՔԿ-ից:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում էր ներկայացվել ոստիկանություն:

Related posts

Իրանը դադարեցրել է բոլոր ներքին և միջազգային ավիաչվերթերը

Գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն. նոր մանրամասներ Սևան-Երևան ավտոճանապարհին պայթյունից

«Ինդիան Մեհակ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ