Վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Մինչ այս Գևորգյանը զբաղեցնում էր ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը:

Related posts

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը

Ապօրինի ընդերքօգտագործում մարզերում, 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե