Վարույթ են ընդունվել ադրբեջանական մարտական դիրքից Թաղավարդի ուղղությամբ կրակելու և առանձնատներ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից անհայտ անձի (անձանց) կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի և ժամը 17:30-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքում բնակվող 1968 թ. և 1979 թ. ծնված բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում