Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը՝ առանց ուրանի հարստացման. Ուիտկոֆ

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է Իսլամական Հանրապետությունում ուրանի հարստացմանը:

«Իրանի հետ բանակցություններում կքննարկվի, թե ինչպես ենք մենք վերակառուցելու քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը դառնա և չնախատեսի ուրանի հարստացում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասավ Իրանում իր նպատակին՝ զրկելով վերջինիս ուրանի հարստացման և միջուկային զենքի մշակման ներուժից: Ուիտկոֆը նշել է, որ Թրամփը հստակ գիտե, թե երբ պետք է սեղմել կոճակը և երբ՝ հետ կանգնել:

ԱՄՆ նախագահի բանագնացն ընդգծել է, որ հակամարտության հենց սկզբից Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարել խաղաղ կարգավորման շուրջ: Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը կնպաստի Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին