Ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի՝ ՀՀ-ից արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով

«ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծով ժամանակավորապես՝ 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Այդ մասին որոշման նախագիծը ներառված է Կառավարության՝ հունիսի 26-ի նիստերի օրակարգում:

Ըստ հիմնավորման՝ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին, ըստ այդմ՝ որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի նոյեմբերին ընդունել էր որոշում, համաձայն որի՝ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ 6 ամիս ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2025 թվականի հուլիսի 4-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։

Related posts

Կառավարությունը 2 մլրդ 124 մլն դրամով կհամաֆինանսավորի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 18 սուբվենցիոն ծրագիր

Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով․ Նազելի Բաղդասարյան

Զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի և էական աճ ունենք. Փաշինյանը՝ Գորիսում և Մեղրիում նոր ենթակառուցվածնքերի մասին