«Ոչ ոք չկանգնեց առաջին քրիստոնյա երկրի կողքին». Շեր

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի և դերասանուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու հայ ժողովրդի ներկա իրավիճակին: Նա մասնավորապես գրել է.

«Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա չենք կարող արտահանել: Շնորհակալություն մարդկությանը»,- գրել է Շերը:

Հայազգի երգչուհին նշում է, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան, որ հզոր երկրները գողանան: Հայաստանի շրջապատված է թշնամիներով:

«Թուրքիան ոչնչացրել է 2 միլիոն հայի: Ադրբեջանը նույնպես փորձում է սպանել, և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում, որովհետև Ադրբեջանը նավթ ունի»:

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին