Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5սմ-ով

Սևանա լճի մակարդակը մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5սմ-ով և կազմել՝ 1900.42մ (12.05.24թ.)։

Ցոիցանիշն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 1սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.800մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 12-ը ներառյալ՝ 84.551մլն. մ³:

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը