Ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը

Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ օրերս անցկացվող ատեստավորման գործընթացի շրջանակում հունիսի 7-ին ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։

Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային պատրաստություն առարկայից, և նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։

Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ կհանձնեն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, ինչից հետո կամփոփվեն արդյունքները, և ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը։

Related posts

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Հիսուս Քրիստոսի արձանը՝ Ձիթհանքովում