Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այդ մասին հայտնում  են ՊՆ-ից:
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։
Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին
հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։
Այնուհետև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով
շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու առթիվ, նրանց բարի երթ ու անվտանգ ծառայություն է մաղթել։
Ռազմական ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։

 

Ռազմական ակադեմիայում մասնակցել եմ շրջանավարտների ավարտական միջոցառմանը։

🔗 https://t.me/+rllEQFpESYEyNThi

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Понедельник, 21 июля 2025 г.

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները