Սողանք Վրաստանի լեռնային Ռաճա-Լեխչումի շրջանում. կան զոհեր

Հինգշաբթի Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանք է սկսվել, որի հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Ներքին գործերի նախարարությունն անմիջապես սկսել է բնակիչների տարհանումը: Վրացի փրկարարները երկու օրվա ընթացքում տարհանել են 210 մարդու, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 մարդու դի։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ուղղաթիռները թռիչքներ են իրականացնում մարդկանց կուտակումների վայրեր, որոնք տարերքի պատճառով կտրվել են արտաքին աշխարհից:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ աղետի վայր է մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները