Բաքուն և Երևանը պատրաստ չեն խաղաղության պայմանագրին ցանկացած պայմանով. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմանով հաշտության պայմանագիր կնքել, դեռ կան որոշ բարդ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Բաքվից և Երևանից ստացվող ազդակները շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի: Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաներով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ են խանգարում երկու երկրի միջև խաղաղության հաստատմանը։

Դիվանագետը նշել է, որ դրանցից ամենակարևորը Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման և համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանման խնդիրն է։ «Համապատասխան տրամաբանությունը կողմերը սահմանել են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի արդյունավետության փոխադարձ հաստատումից հետո: Համաձայնագրի իրականացման համար պահանջվում է նաև միջազգային աջակցության մեխանիզմ, որը կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու քաղաքական անկախությունը»,- հավելել է Գոնչարը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն օգնում է կողմերին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։ «Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եռակողմ համաձայնագրերի տարրերից մեկն է»,- ասել է դիվանագետը։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը