Սյունիքում ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 24-ին և 25-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:

«Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- հայտնում են Մեղրիի համայնքապետարանից:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Գյումրիում է