Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանի էլեկտրական ցանցերի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս պահին՝ 16.08.2025 թ. ժամը 19:30-ի դրությամբ, սկսած 09:30-ից, ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում։
«Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր ստորաբաժանումների մասնագետներին՝ իրենց մասնագիտական պարտավորությունները պատշաճ կատարելու և մեր քաղաքացիներին երաշխավորված, անխաթար էլեկտրամատակարարում ապահովելու համար։
Հ.Գ. Եթե կան բնակավայրեր կամ կոնկրետ հասցեներ, որտեղ ունենք էլեկտրաէներգիայի մատակարարման լոկալ բնույթի խաթարումներ (անջատումներ), խնդրում եմ այս գրառման տակ նշել հասցեն, որպեսզի պարզենք մեր դիսպետչերական (կարգավարական) ծառայության աշխատանքի արդունավետությունն ու ներառական գործիքակազմերի արդյունավետությունը»,- գրել է նա։

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ