Պակիստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում երկու օր տևած ինտենսիվ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած:

Տեղի իշխանությունների տվյալով՝ փրկարարական աշխատանքները և արգելափակված ճանապարհների մաքրումը շարունակվում են: Օդերևութաբանները հայտնել են, որ հորդառատ անձրևները կտևեն մինչև օգոստոսի 21-ը։

Վերջին շաբաթվա հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից տուժել են նաև Հնդկաստանի և Նեպալի որոշ շրջաններ:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ