«Սատանի կամրջի» մոտակայքում «Mercedes-Benz»-ը գլորվել է ձորը

Նոյեմբերի 13-ին, ժամը 11:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին՝ «Սատանի կամրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Վ․ Ա․, ծնված 1996 թ.)  գլորվել է ձորը (մոտ 50 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ Ն․ Հ․-ին (ծնված 1990 թ.) և Ն․ Ա․-ին (ծնված 1992 թ.) պատգարակով դուրս բերել ձորից․ վերջինիս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հասպիտալացվել է Գորիսի ԲԿ, իսկ տուժած Ն․ Հ-ին փրկարարները տեղափոխել են Գորիսի ԲԿ:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել