Սահմանազատումը կլինի, դուք կգնաք, մոմ կվառեք ու կհասկանանք՝ սահմանազատումն ինչ տվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն․ Վարչապետ

«Հիշո՞ւմ եք՝ ինչեր էին խոսում Ոսկեպարի եկեղեցու հետ կապված, թե եկեղեցին տվեցին, Ոսկեպարի եկեղեցու մուտքից 1 մետր այն կողմ է լինելու սահմանը: Հիմա սահմանազատումը կլինի, դուք կգնաք, մոմ կվառեք ու կհասկանանք՝ սահմանազատումն ինչ տվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն»:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով եկեղեցուն ու սահմանազատմանն առնչվող հարցին:

«Այն բոլոր նեգատիվ կանխատեսումները, որոնք արվում էին, տեղի չեն ունեցել: Ոսկեպարի եկեղեցին (այ, հիմա մենք 100 տոկոսով կարող ենք ասել, որովհետև սահմանի այդ հատվածը սահմանազատված է) գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, և դրա՝ դեպի եկեղեցի մոտենալու, մուտք գործելու, ծես անելու, իր գործունեության, տարածքի հետ կապված ոչ մի խնդիր չկա»,- հավելեց նա:

Related posts

Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի

Մենք զգալիորեն հետաձգել ենք Իրանի միջուկային զենքի մշակումը և հետ ենք մղել այդ ծրագիրը․ Վենս

Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է և խորը վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ. Հռոմի պապ