Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին երկուշաբթի օրը հրավիրել է գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ՝ պայմանավորված Իրանում ստեղծված իրավիճակով:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունն էր կոչ արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ ի պատասխան երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների։

«Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի լույսի ներքո ես վաղը հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ»,- գրել է Գրոսսին X-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի հայտնաբերվել։

«Իրանի երեք միջուկային օբյեկտի, ներառյալ` Ֆորդոյի վրա հարձակման առնչությամբ գործակալությունը կարող է հաստատել, որ ներկա պահին օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցվել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի գնահատականներ տալ Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ ունենա»,- ասվում է գործակալության X-ի միկրոբլոգում:

Related posts

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը

Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից

ԿԸՀ-ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը