Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թուլացնելու համար։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: Վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին ու Երևանին՝ դրսևորել զսպվածություն, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և խուսափել գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը»,- ասել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք օգնել մեր գործընկերներին՝ հաղթահարելու հակասությունները՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման հարցում՝ հումանիտար հարցերը լուծելու համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», – ասել է նա:

Related posts

Ծառատունկ՝ Նոր Նորք վարչական շրջանում. Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Համոզված եղեք, որ ձեր հարկերը «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքբերում են. ՊԵԿ նախագահի ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ

Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Նիկոլ Փաշինյան