Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ: Այս մասին Իրանի նախագահը նշել է Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում: Ռոհանին մտահոգություն է հայտնել նաև, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի: «Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար», նշել է Ռոհանին:  Իրանի նախագահը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ