Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանույշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ ՀՀ-ի դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 մլն դոլար, 985 մլն դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1,4 մլն դոլարի ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ ԱԺ նախորդ նիստին տված հարցին, թե դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա ներկայացված:

Շարունակելով թվարկումը՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելեց. «…Ավելի քան 4 մլն դոլարի, 8,3 մլրդ դրամի, 261 մլն ռուբլու և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:

Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով»:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ հայցը հրապարակային դատաքննության փուլում է:

Related posts

Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն

Կուսակցական անձինք և պետական պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. ԿԳՄՍ նախարար

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից