Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, ընդունեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Սամվել Բալասանյանը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա խոսեց տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին վերջին տարիներին Գյումրիում իրականացված և այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում նկատելի ակտիվության և մի շարք այլ հարցերի մասին: Սամվել Բալասանյանն անդրադարձավ նաև մինչ այս ԵՄ հետ ունեցած համագործակցությանը` միաժամանակ կարևորելով դրա շարունակությունն ու ամրապնդումը: Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա կիսվեց Գյումրիից ստացած իր տպավորություններով, խոսեց մինչ այս իրականացված և հետագա ծրագրերի մասին:

Related posts

Ռուսական բանկային համակարգը կարող է բախվել «պայթյունավտանգ» ճգնաժամի. Reuters

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել․ ՆԳՆ ոստիկանություն