ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Սոթքում հայ զինծառայող է վիրավորվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Նախորդ օրը, Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, այդ պատճառով վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես հաղորդել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից, ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կարգավորել է միջադեպը։

Հիշեցնենք, որ  օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):

Related posts

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահն ու Պակիստանի վարչապետը