ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են 144 ուկրաինական անօդաչու

Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են 144 ուկրաինական անօդաչու, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

20 անօդաչու խոցվել է Մոսկվայի, 72-ը՝ Բրյանսկի, 14-ը՝ Կուրսկի, 13-ը՝ Տուլայի, 8-ը՝ Բելգորոդի, 7-ը՝ Կալուգայի, 5-ը՝ Վորոնեժի և 4-ը՝ Լիպեցկի, 1-ը՝ Օրյոլի մարզերում:

Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի կին է զոհվել, ևս երեք մարդ վիրավորվել է։ «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան