Դժբախտ պատահար Ձորաղբյուր գյուղում․ քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է փոսը

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:35-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները փոսից դուրս են բերել Ս․ Ա․-ի (ծնված 1988 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը