Պուտինը հրամայել է անցկացնել միջուկային զենքի փորձարկումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը, հատուկ ծառայություններին և համապատասխան քաղաքացիական գերատեսչություններին ուսումնասիրել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման հնարավորությունը: Պետության ղեկավարը այս հանձնարարականը տվել է Անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախագահը լուրջ հարց է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կողմերը որոշեն անցկացնել միջուկային փորձարկումներ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ պայմանագրից։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից