ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություն է արել՝ ընդգծելով՝ Մոսկվան կրակի հետ է խաղում։
«Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ շատ վատ բաներ կկատարվեին, և ես նկատի ունեմ՝ իսկապես շատ վատ։ Նա կրակի հետ է խաղում»,- սոցցանցի իր էջում հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է մեկնաբանում։
Ավելի վաղ Թրամփը Վաշինգտոն մեկնելու ճանապարհին լրագրողներին ասել էր, որ անպայման դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։