ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՊՆ N զորամաս են այցելել «Էրեբունի» պատմագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Սարգսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը և Ժողովրդական արվեստների թանգարանի գիտակրթական ծրագրերի համակարգող Նազելի Ութուջյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ, շրջել են զորամասում, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին։

Շնորհակալություն հայտնելով զորամասի զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար՝ մշակույթի ոլորտի գործիչները հորդորել են այսուհետ ևս ջանք ու եռանդ չխնայել երկրի նվիրյալ պաշտպաններ լինելու համար։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան