Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Երգիչ Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին կալանավորման միջնորդություն է ներկայացվել։

Այն կքննվի այսօր՝ ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում։

Ավելի վաղ իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սպիտակցի Հայկոյի որդին մի խումբ անձանց հետ ծրագրել է մայիսի 26-ին զավթել կառավարության, ԱԺ-ի, ոստիկանության շենքերը և ձայնագրություն հրապարակել։

 

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան