Պետքարտուղարությունը՝ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում միջնորդության մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունը, որ Վաշինգտոնը հրաժարվում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում միջնորդությունից:
Թեմի Բրյուսը հայտարարել է՝ եթե բանակցություններում առաջընթաց չլինի, ամերիկյան կողմի դերակատարման բնույթը կփոխվի, ինչի մասին բազմիցս ասել են ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը:
«Որոշ լրատվամիջոցներ մեր հայտարարությունները ներկայացրել են որպես Ուկրաինայից կամ խաղաղության գործընթացից հրաժարվելու ազդանշան, դա ճիշտ չէ: Հիմա մենք միջնորդի դերում ենք: Սակայն եթե Մոսկվան և Կիևը ջանքեր չգործադրեն, հետ կքաշվենք: Դա չի նշանակում, որ հրաժարվում ենք հրադադարի հասնելու ցանկությունից», – մանրամասնել է պաշտոնյան:

Related posts

Wizz Air-ը Հայաստանից նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկի հոկտեմբերի 1-ից

Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի․ նախարար