Պուտինը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և քննարկել հակամարտության սրումը Մերձավոր Արևելքում։

Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է, այն ներկայացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Իրանի դեմ սանձազերծված ագրեսիան ոչ մի հիմք և արդարացում չունի։ Իսլամական Հանրապետության արտգործնախարարի այցը Ռուսաստան թույլ կտա քննարկել ու մտածել, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Իրանի հետ ունենալով  վաղեմի, բարի, հուսալի հարաբերություններ, Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու հարցում:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է Իսրայելի ու Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումների պատճառով։

Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարել է անօրինական և հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունն ինքնապաշտպանվելու օրինական իրավունք ունի։

Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ գործողությունները դատապարտելու համար։

Related posts

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Ձերբակալվել է Սամվել Դարբինյանը

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ