«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Հայտնի դարձել նաև, որ կան ևս մի քանի ձերբակալվածներ, այդ թվում՝ Սամվել Դարբինյանի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
4 անձ ձերբակալվել է:
Սավել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2016 թվականներին, եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը: