Պեսկով. Ղարաբաղի խնդրով համաձայնագրեր ստորագրելու հարցում Պուտինի դերն առանցքային է եղել

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրմանը նախորդել է երկար օրերի քրտնաջան աշխատանքը, առանցքային է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը ստորագրման մեջ, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ դերն առանցքային էր: Ստորագրմանը նախորդում էին շատ, շատ օրեր շատ բուռն, երբեմն համարյա շուրջօրյա աշխատանք: Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր», – ասել է Պեսկովը RT- ին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ:

Նրա խոսքով՝ դա տևել է մի քանի օր:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից