ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

ՊԵԿ նախագահը հատկապես կարևորել է ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի հետ կապված ընթացիկ աշխատանքները, ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստման դասընթացները, որոնց նպատակն է սահմանային համատեղ կառավարում իրականացնող պետական մարմինների աշխատանքների օպերատիվ համակարգումը և սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ու համակարգված ներգրավումը։

Հանդիպման ընթացքում փոխանակվել են մտքեր՝ մաքսային և հարկային ոլորտներում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի վերաբերյալ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել շարունակական փոխհամագործակցությունը։

Related posts

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանուվ, այնուհետև կբարձրանա

ՀՌՀ նախագահը՝ հանձնաժողովի դեմ ներկայացված դատական հայցերի մասին