Պատվոգրեր տիկնիկային արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար

Մարտի 21-ին նշվում է տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը: Ինչպես տեղեկացանք Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից՝ օրվա առիթով այսօր` մարտի 22-ին, Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի թվով 12 աշխատակիցների Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի անունից պատվոգրեր հանձնվեցին` բազմամյա աշխատանքային գործունեության և տիկնիկային արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհավորեց բոլորին մասնագիտական տոնի առիթով` մաղթելով բեղմնավոր աշխատանքային և ստեղծագործական գործունեություն, միաժամանակ ներկաներին փոխանցեց նաև Սամվել Բալասանյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքը: Լ.Թովմասյանը տիկնիկային թատրոնի աշխատակազմի հետ խոսեց վերջին տարիներին թատրոնում իրականացված վերանորոգման և վերազինման աշխատանքների մասին, ապա անդրադարձավ ապագայում իրականացվելիք ծրագրերին: Օրվա նվերը նոր համակարգչի և տպիչ սարքի տեսքով էր, որը թատրոնի աշխատակազմին փոխանցվեց կազմակերպված հանդիպման ընթացքում: Թատրոնի տնօրենի ժ/պ Արմենուհի Մանուկյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց թատրոնին մշտապես ցուցաբերված աջակցության և տոնական օրն ուշադրության կենտրոնում պահելու համար:

 

Մարտի 21-ին նշվում է տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը: Օրվա առիթով այսօր` մարտի 22-ին, Գյումրու…

Опубликовано Գյումրու համայնքապետարան Понедельник, 22 марта 2021 г.

Related posts

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից