Պատվաստումները՝ անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը

Արագ տարածվող «Օմիկրոն» շտամի պարագայում, արձանագրվող վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ դրա ընթացքը պատվաստում ստացած քաղաքացիների մոտ բավական թեթև է: Կարելի է ասել, որ պատվաստումները՝ անգամ այս փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Նա շեշտեց, որ 2021 թվականին շարունակել են Covid 19-ը համավարակի դեմ պայքարը, ինչին զուգահեռ սկսել են պատվաստումային գործընթացը: Կարողացել են Հայաստանում ապահովել առկա և հասանելի պատվաստանյութերի գրեթե բոլոր տեսակների առկայությունը: Կազմակերպել են առաջնային օղակի վերապատրաստման և հզորացման մեծ աշխատանք, որպեսզի ամբուլատոր և պոլիկլինիկական համակարգը ունակ լինի ընդունելու մեծաթիվ քաղաքացիների: Բացի այդ, ստեղծվել են շարժական կետեր և տնային այցեր իրականացնող շարժական թիմեր, որոնք հնարավորինս արագ ընթացքով ապահովում են պատվաստումային գործընթացը:

 

«Ցավոք, տարվա առաջին կեսին պատվաստումային գործընթացը բավականին դանդաղ էր ընթանում, բայց լայնածավալ տեղեկատվական աշխատանքների և հանրային արշավի շրջանակներում մեզ հաջողվեց աշնանն ակտիվացնել գործընթացը, և այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Այս պահի դրությամբ առաջին դեղաչափը ստացած քաղաքացիների թիվը հասնում է գրեթե 1 միլիոնի: Սկսել ենք արդեն խթանիչ դեղաչափի լայնածավալ օգտագործումը և քաղաքացիներին հորդորում ենք 6 ամիսը լրանալուց հետո անպայման ստանալ նաև այդ դեղաչափը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը