Պապիկյանն այցելել է ռազմական ակադեմիա․ դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը

Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ռազմական ակադեմիայում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատությունում ընթացող շինարարական աշխատանքներին, մասնավորապես՝ նոր վերանորոգված մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարարը նշել է, որ ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների շրջանակում շարունակելու են ուշադրության կենտրոնում լինել ակադեմիայի կենցաղ-կացարանային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը:

Related posts

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է` հանրաքվե լինի․ Փաշինյան

Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ամփոփում

Հեռացնել մեղվափեթակները, չհավաքել սունկ, հատապտուղ. Գեղարքունիքում նախատեսվում են ծղրիդների դեմ քիմիական միջոցառումներ