Պաշտպանության փոխնախարարը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն

Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ակադեմիայի շրջանավարտները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:
Շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտներին լեյտենանտի զինվորական առաջին կոչումը ստանալու և համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։

Related posts

Վարչապետի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

ԱԳՆ-ն կոչ է անում ԻՀԿ անդամ երկրներին հրաժարվել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող նախաձեռնություններից