Պայթյուն՝ Ոսկեհասկում. կա զոհ

 

Օգոստոսի 1-ին, ժամը 06:16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց  առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի (ծնված 2012 թ.) մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը