Յուրգեն Կլոպը հայտարարել է մարզչական կարիերայի ավարտի մասին

Գերմանացի ֆուտբոլային մասնագետ Յուրգեն Կլոպն ավարտում է մարզչական կարիերան:

«Այս պահի դրությամբ իմ մարզչական կարիերան ավարտված է: Այժմ միայն հանգստություն և խաղաղություն եմ ուզում:

Երջանկություն եմ ունեցել մարզելու աշխարհի ուժեղագույն ակումբներից մի քանիսը»,-ասել է Կլոպը:

Կլոպի վերջին ակումբը անգլիական «Լիվերպուլ»-ն էր: Գերմանացի մասնագետն անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին

: «Լիվերպուլ»-ում լինելու այս տարիների ընթացում Կլոպն ակումբի հետ նվաճել է10-ը տիտղոս: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի, Անգլիայի առաջնության, գավաթի հաղթող և նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Related posts

Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում