Չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտությանը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ներկայացրեց իրավիճակի հետ կապված կառավարության ռազմավարական պատկերացումը:

«Կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների, այլ երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը: Չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք, չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը»,-ասաց Փաշինյանը:

Կառավարության ռազմավարության երկրորդ ուղղությունը պատվաստումների ծավալն ընդլայնելն է:

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք՝ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար: Մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութի սրվակը բացում են, ուղղակի դատարկում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար

Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC