Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Bayraktar-ների վերաբերյալ

Ուկրաինայի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել հարվածային «Bayraktar»  ԱԹՍ-ների սպասարկման, վերանորոգման և արդիականացման համատեղ ուսումնափորձարարական կենտրոնի կառուցման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ:  Ermenihaber– ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այն ստորագրվել է  Ուկրաինայի պաշտպանության նախարարության և «Baykar» ընկերության միջև:

Փաստաթղթի համաձայն՝ կենտրոնը կառուցվելու է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող հողատարածքում՝ Վասիլևսկ կոչվող վայրում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների՝ ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը:qa

Related posts

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Փեզեշքիանի հետ

Իրանի նախագահը խոստացել է պատասխանել Թեհրանի դեմ հարձակմանը

Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանության հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ԱԳՆ