Արմեն Սարգսյանը և Ալեն Սիմոնյանը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ նշելով, որ պետության համար պատասխանատու ու դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, և սպասվում է բավականին ծավալուն աշխատանք, զրուցակիցները կարևորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են