Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա

Մայիսի 6-ին Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում մարդատար մեքենաների վրա Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով «Ագրո-Բելոգորիե» ընկերությանը։

«Այսօր «Ագրո-Բելոգորիե» ընկերությունների խմբի մեր խոզաբուծական ֆերմաներ աշխատակիցներին տեղափոխող երկու մեքենա ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով տուժել է 35 մարդ, ցավոք՝ 7-ը զոհվել է», – ասել է պաշտոնյան։

Ինչպես ավելի ուշ պարզաբանել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հարձակման թիրախում է հայտնվել երկու «Գազել» և մեկ մարդատար ավտոմեքենա։

Related posts

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար

ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ