Որոնք են Խաղաղության համաձայնագրի 2 հոդվածները, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. վարչապետը մանրամասնել է

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳՆ-ին է փոխանցել, որ Հայաստանն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները:

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը մանրամասնել է՝ որոնք են այդ հոդվածները և ինչպես են դրանք համաձայնեցվել:

«Երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով 3-րդ երկների ուժերի չտեղակայմանը, մյուսը ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելու ևմիմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն: Ուզում եմ նաև պատմել մեր որոշումների կայացման մեխանիկայի մասին:

Այդ երկու դրույթների վերաբերյալ արդեն երկար ժամանակ երկկողմանի առաջարկներ էինք անում, և ըստ էության դրանք ոչ մեծ, բայց էվոլուցիա են ապրել, և այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումաին տարբերակը, որը կարող է ընդունելի լինել ՀՀ-ի համար:

Եթե համաձայնություն է ձեռք բերվել, ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն և Հայաստանի Հանրապետությունն էլ որոշել է, որ իրեն է ձեռնտու, և էլի եմ ասում, դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք»,- ասաց վարչապետը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում